OpenOffice 4.2.0 ReadMe

Այս կարդա ինձ նիշքի վերջին թարմացումների համար, տես https://www.openoffice.org/welcome/readme.html

Այս նիշքը պարունակում է կարևոր տեղեկություններ այս ծրագրի մասին: Խնդրում ենք մինչ աշխատանքը սկսելը շատ ուշադիր կարդալ այս տեղեկությունը:

Apache OpenOffice համայնքը, որը պատասխանատու է այս արտադրանքի զարգացման համար, ցանկանում է Ձեզ հրավիրել որպես համայնքի անդամ: Որպես նոր օգտվող, դուք կարող եք ստուգել OpenOffice համայնքի կայքէջը օգտակար տեղեկություններով հետևյալ հասցեից https://openoffice.apache.org

Նաև կարդացեք ստորև նշված բաժինները, որոնք Apache OpenOffice նախագծում ընդգրկվելու մասին են:

Արդյո՞ք OpenOffice -ը իրականում ազատ է բոլորի համար։

OpenOffice -ը անվճար է բոլորի համար: Դուք կարող եք վերցնել OpenOffice - ի այս կրկնօրինակը և տեղադրել այն այնքան համակարգիչներում, որքան ցանկանում եք, և օգտագործել այն ցանկացած նպատակով (ներառյալ առևտրային, կառավարական, պետական կառավարման և կրթական օգտագործման): Լրացուցիչ մանրամասների համար տես OpenOffice - ի հետ առաքված արտոնագրի տեքստը կամ https://www.openoffice.org/license.html

Ինչու՞ է OpenOffice -ը ազատ բոլորի համար։

OpenOffice -ի այս օրինակը այսօր կարող եք օգտագործել անվճար, քանի որ անհատական աջակիցներն ու կորպորատիվ հովանավորները նախագծել, մշակել, փորձարկվել, թարգմանվել, փաստաթղթավորվել, աջակցել, վաճառել և օգնել են բազմաթիվ այլ եղանակներով OpenOffice -ը դարձնել այնպես, ինչպիսին որ այսօր է` աշխարհի առաջատար բաց կոդով գրասենյակային ծրագրային ապահովումը:

Եթե գնահատում եք նրանց ջանքերը և կցանկանայիք ապահովել Apache OpenOffice -ի ապագան, խնդրում ենք դիտարկեք ծրագրին մասնակցելու հնարավորությունը` տես https://openoffice.apache.org/get-involved.html և ժամանակի տրամադրման մանրամասների վերաբերյալ տես https://www.apache.org/foundation/contributing.html նվիրատվությունների մանրամասների համար: Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ ներդրում:

Տեղադրման մասին նշումներ

OpenOffice լիարժեք ֆունկցիոնալության համար պահանջում է JAVA -ի վերջին տարբերակը; JAVA -ն հնարավոր է բեռնաթափել https://java.com.

Համակարգի պահանջները

Կան Linux -ի տարածման բազմազանություններ, և նույնիսկ նույն բաշխման ընթացքում կարող են լինել տեղադրման տարբեր հնարավորություններ (KDE vs Gnome և այլն): Որոշ բաշխումներ առաքվում են OpenOffice -ի «հարազատ» տարբերակի հետ, որը կարող է ունենալ այս համայնքի OpenOffice -ից տարբեր հատկություններ: Երբեմն դուք կարող եք տեղադրել համայնք OpenOffice - ի «հարազատ» տարբերակը: Այնուամենայնիվ, սովորաբար ավելի անվտանգ է «համայնքային» տարբերակը տեղադրելուց առաջ հեռացնել «հարազատ» տարբերակը: Տարածման համար ծանոթացեք փաստաթղթերի մանրամասներին, թե ինչպես դա անել:

Խորհուրդ է տրվում, որ դուք միշտ պահեստավորեք ձեր համակարգը, նախքան ծրագրակազմի հեռացնելը կամ տեղադրելը:

Խնդրում ենք համոզվել, որ ձեր համակարգում առկա է ժամանակավոր տեղեկատուի բավարար ազատ հիշողություն, և որ ընթերցելու, գրելու և կատարելու իրավունքները բավարար են: Նախքան տեղադրումը սկսելը, փակեք բոլոր այլ ծրագրերը:

Ծրագրի գործարկման ընթացքում խնդիրներ առաջացան։

Եթե OpenOffice -ի գործարկման ընթացքում առկա են խնդիրներ (հատկապես, Gnome- ի օգտագործման դեպքում), հետ բերեք OpenOffice -ը սկսելու կեղևի ներսի միջավայրի փոփոխականը SESSION_MANAGER ։ Դա կարող է կատարվել, ավելացնելով "unset SESSION_MANAGER" տողը "[office folder]/program" թղթապանակի soffice կեղևի սկրիպտի սկզբում։

OpenOffice -ի սկսման դժվարությունները (օրինակ, կիրառությունները կախվում են), ինչպես նաև խնդիրներ կապված պաստառների ցուցադրման հետ, հաճախ առաջանում են գրաֆիկական քարտի վարորդի կողմից: Եթե այդ խնդիրները տեղի ունենան, խնդրում ենք թարմացնել ձեր գրաֆիկական քարտի վարորդը կամ փորձեք օգտագործել ձեր վիրտուալ համակարգի կողմից տրամադրված գրաֆիկայի վարորդը: 3D օբյեկտների ցուցադրման դժվարությունները հաճախ կարող են լուծվել` ապաակտիվացնելով "Use OpenGL" հնարավորությունը, որը գտնվում է 'Tools - Options - OpenOffice - View - 3D view' ներքո:

Դյուրանցման ստեղներ

Միայն գործառնական համակարգի կողմից չօգտագործված դյուրանցման ստեղները (ստեղների համադրումները) կարող են օգտագործվել OpenOffice - ում: Եթե OpenOffice -ում ստեղների համադրումը չի աշխատում այնպես ինչպես որ նկարագրված է, OpenOffice -ի Օգնությունում, ստուգեք, թե արդյոք այդ կարճուղին արդեն օգտագործվել է գործառնական համակարգի կողմից: Հակասությունները կարգավորելու համար դուք կարող եք փոխել ձեր գործառնական համակարգի կողմից տրված ստեղները: Այլապես, OpenOffice -ում կարող եք փոխել գրեթե ցանկացած հիմնական հանձնարարականը: Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք OpenOffice -ի Օգնությունը կամ ձեր գործառնական համակարգի Օգնության փաստաթղթերը:

Նիշքի կողպում

OpenOffice -ում նիշքի կողպումը միացված է որպես լռելյան: Ցանցում, որն օգտագործում է ցանցային նիշքերի համակարգի արձանագրությունը (NFS), NFS հաճախորդների կողպման դաեմոնը, պետք է ակտիվ լինի: Նիշքի կողպումը անջատելու համար խմբագրեք soffice սկրիպտը, և փոխեք այս տողը "export SAL_ENABLE_FILE_LOCKING" սրանով "# export SAL_ENABLE_FILE_LOCKING": Եթե դուք անջատեք նիշքի կողպումը, փաստաթղթում գրելու հնարավորությունը չի սահմանափակվում այն օգտվողին, ով առաջինն է բացում փաստաթուղթը:

Զգուշացում. Ակտիվացրած նիշքի կողպման հնարավորությունը կարող է խնդիրներ առաջացնել Solaris 2.5.1-ում և 2.7-ում, որոնք օգտագործվում են Linux NFS 2.0 հետ: Եթե ձեր համակարգի միջավայրը այս պարամետրերն ունի, մենք խորհուրդ ենք տալիս խուսափել նիշքի կողպման հնարավորությունից: Հակառակ դեպքում, OpenOffice -ը կկախվի, երբ Linux համակարգչից փորձեք բացել NFS-ի վրա հիմնված տեղեկատուի նիշքը:

Հասանելիության կարևոր նշումներ

Հասանելիության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը OpenOffice -ում է, տես https://www.openoffice.org/access/

Օգտվողի աջակցություն

Աջակցման հիմնական էջը https://support.openoffice.org/ առաջարկում է OpenOffice -ի հետ օգնության տարբեր հնարավորություններ։ Քո հարցին հնարավոր է արդեն պատասխանել են՝ ստուգեք Community Forum -ը հետևյալ հասցեից https://forum.openoffice.org կամ որոնեք 'users@openoffice.apache.org' նամակագրական ցուցակի արխիվներում՝ https://openoffice.apache.org/mailing-lists.html. Որպես այլընտրանք, կարող ես ուղարկել հարցերը users@openoffice.apache.org։ Ինչպես բաժանորդագրվել ցուցակին (էլ․ փոստի պատասխանները ստանալու համար), բացատրված է այս էջում․ https://openoffice.apache.org/mailing-lists.html։

Նաև ստուգիր FAQ բաժինը, https://wiki.openoffice.org/wiki/Documentation/FAQ։

Սխալների զեկուցում & Խնդիրներ

OpenOffice -ի կայքէջը տեղակայված է BugZilla, մեր մեխանիզմն է զեկուցելու, հետևելու և լուծելու սխալները և խնդիրները: Մենք խրախուսում ենք բոլոր օգտվողներին իրավասու լինել և ողջունում ենք հաղորդելու այնպիսի խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ձեր կոնկրետ հարթակում: Խնդիրների ակտիվ ներկայացումը կարևորագույն ներդրումներից մեկն է, որ օգտվողների համայնքը կարող է կատարել հավաքակազմի ընթացիկ զարգացման ու կատարելագործման համար:

Լինել ներգրավված

OpenOffice համայնքը մեծապես կշահի ձեր ակտիվ մասնակցությունից այս կարևոր բաց կոդով ծրագրի զարգացման հարցում:

Որպես օգտատեր, դուք արդեն իսկ արժեքավոր մասն եք փաթեթի զարգացման գործընթացի և մենք կցանկանայինք խրախուսել ձեզ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ երկարաժամկետ ներդրման համար: Խնդրում ենք միանալ և ստուգել օգտագործողի էջը այստեղից https://openoffice.apache.org/get-involved.html

Ինչպես սկսել

Աջակցելու համար լավագույն ձևը բաժանորդագրությունն է փոստային ցուցակներից մեկին կամ մի քանիսին, մնալ թաքնված որոշ ժամանակ, և աստիճանաբար օգտագործելով փոստի արխիվները, ծանոթանալ այն թեմաներին, որ OpenOffice -ի 2000 թ․ հոկտեմբերին սկզբնական կոդի թողարկումից հետո հրապարակվել են: Երբ կհարմարվես, ընդամենը պետք է ուղարկել ինքնաներկայացման նամակ և անմիջապես անցնել գործի:

Բաժանորդագրվել

Ահա OpenOffice -ի փոստային ցուցակներից մի քանիսը, որոնց կարող եք բաժանորդագրվել https://openoffice.apache.org/mailing-lists.html

Միանալով ծրագրին

Դուք կարող եք մեծ ներդրումներ ունենալ այս կարևոր բաց կոդով ծրագրում, նույնիսկ եթե դուք ունեք ծրագրի նախագծման կամ կոդավորման սահմանափակ փորձ: Այո, դու!

At https://openoffice.apache.org/get-involved.html դու կգտնես առաջին ակնարկը, որով կարող ես սկսել, դիտարկելով Տեղայնացումը, Հարց-պատասխանը, օգտվողների աջակցությունը որոշ հիմնական իրական կոդավորման ծրագրերին: Եթե դու մշակող չես, կարող ես օգնել Փաստաթղթերի կամ Մարկետինգի հետ աշխատելով, օրինակ՝ OpenOffice -ի մարկետինգը կիրառում է ինչպես պարտիզանական, այնպես էլ ավանդական կոմերցիոն տեխնիկաները բաց կոդով ծրագրերի մարկետինգի համար, և մենք դա անում ենք լեզվական և մշակութային խոչընդոտների հաղթահարմամբ, այնպես որ կարող եք օգնել միայն խոսքը տարածելով և ընկերոջը ներկայացնել գրասենյակային այս փաթեթը:

Դու կարող ես օգնել, միանալով marketing@openoffice.apache.org մարքեթինգային նամակագրության ցանկին, որտեղ կարող ես կապ մեջ լինել քո երկրի կամ համայնքի մամուլի, լրատվամիջոցների, պետական գործակալությունների, խորհրդատուների, դպրոցների, Լինուքս օգտվողների խմբերի և մշակողների հետ կետային հաղորդակցման կապով:

Հուսով ենք, դուք հաճույք ստացաք աշխատելով նոր OpenOffice 4.2.0 -ով և մեզ կմիանաս առցանց։

Apache OpenOffice համայնք

Օգտագործված /Ձևափոխված սկզբնական կոդ

Օգտագործված և/կամ փոփոխված սկզբնական կոդի մանրամասների համար տես տեղադրման մաս հանդիսացող ԾԱՆՈՒՑՄԱՆ նիշքը: